Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Եթե դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ինչ-որ մեկի անիծյալ դեմքը չհայտնվի հեռուստաէկրաններին

Եթե դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ինչ-որ մեկի անիծյալ դեմքը չհայտնվի հեռուստաէկրաններին
20.12.2024 | 12:36

Վազգեն Սարգսյանն ասում էր՝ 21-րդ դարը մերն է լինելու:

21-րդ դարը մեզ համար 2021 թվականի հունվարի 1-ից կարող է սկսվել: Կարող է, եթե 2020-ի դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ինչ-որ մեկի անիծյալ դեմքը չհայտնվի հեռուստաէկրաններին ու նզովյալ ձայնով չփակի Նոր տարվա մուտքը Հայոց աշխարհ:

Այնքան միամիտ չեմ մտածելու համար, որ սա Ամանորից առաջ հրաժարական կտա, ուստի պարզ է նաև, որ իրեն հատուկ պադոշերեսությամբ եթեր է դուրս գալու և ուղերձ հղի իր քանդած երկրի ավերակված հոգիներին: Այն բիոզանգվածը, որ երեկ Եռաբլուրում սրա հետևից էր քարշ գալիս, թող ականջները թափ տալով լսի ցեղապետ փաշիբոզուկին: Ի՛ր ընտրությունն է: Ես անձամբ Ամանորին հեռուստացույց չեմ միացնելու, հենց էստեղ՝ վիրտուալ տարածքում եմ դիմավորելու Նոր տարին, փոքրաթիվ ընկերներիս հետ, դեռևս չմարած այն հավատով, որ 2021-ը մե՛րն է լինելու՝ գիտակից ու պատվախնդիր հայերինս:

Շատ չի մնացել այս անիծյալ տարվա ավարտին, որ իրոք ԿՌԻՍՆԵՐԻ տարի էր: Այս տասը օրում մի բան հաստատապես կարող ենք անել՝ փակել սրա վիրտուալ մուտքը 2021 թիվ, թույլ չտալ, որ պղծի նաև նոր էջից սկսվող Նոր տարին:

20.11.2020

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 4605

Մեկնաբանություններ